Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով ժամանակավորապես չեն գործում Ծառայության թեժ գիծն ու բաժինների հեռախոսահամարները, Ծառայության վարչական շենքում գործող արագ սպասարկման գրասենյակը, պաշտոնական կայքի «Անձնական գրասենյակ» և «Հետախուզումներ» թվային գործիքները, ուստի քաղաքացիներին չի կարող տեղեկատվություն տրամադրվել իրենց վերաբերյալ հարուցված կատարողական վարույթների վերաբերյալ։

 

Նույն խնդրով պայմանավորված հնարավոր չէ կատարողական վարույթով իրականացնել վճարումներ, կիրառել արգելանքներ կամ ապաարգելադրումներ։ Հասանելի չէ նաև www.ajurd.am կայքը։

 

Առաջացած տեխնիկական անսարքությունը վերացնելու ուղղությամբ տարվում են ինտենսիվ աշխատանքներ։

257