Daily Mail-ը գրում է, որ Իսրայելի մի բնակչուհի զարմացրել է սոցցանցերի օգտատերերին՝ հայտնելով, որ աշխատում է սեղանի տակ գտնվող գրասենյակում։ Կինը նշել է, որ այսկերպ պայքարում է գործը խանգարող շեղումների դեմ։
Մինի Մայերն ասել է, որ ամեն անգամ, երբ գրասենյակում աղմուկ է, նա իր նոութբուքով սողում է գրասեղանի տակ: Նրա գործընկերները չեն կարողանում վարժվել իր քայլին, ուստի միշտ զարմացած աչքերով են նայում կնոջը։ Սթրեսը, բարձր ձայները, վատ հանդիպումը, բարդ նախագիծը՝ բոլորը հանգեցնում են նրան, որ նա մեկուսանա:
«Ես վայելում եմ այն հարաբերական անդորրը, որ կա սեղանի տակ։ Նստում եմ այնտեղ, մինչև մեջքս հիշեցնում է, որ ես արդեն 36 տարեկան եմ»,- կատակել է իսրայելուհին։
Այն բանից հետո, երբ Մայերը սոցիալական ցանցերի օգտատերերի հետ խոսել է իր մեթոդի մասին, նրա գրառումը տարածվել է: Ոմանք կնոջ պահվածքը համարել է անլուրջ, իսկ մյուսները շնորհակալություն են հայտնել այս օրինակի համար։