«Հայա» լայնամասշտաբ երաժշտական փառատոնի շնորհիվ Հայաստանում կհյուրընկալվեն համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր:

 2022-ի հունիսի 25-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա սիրված երգչուհի Զազի մենահամերգը, երգչուհի, որին մեծանուն Շառլ Ազնավուրը ֆրանսիական երգարվեստի երկրորդ Պատրիսիա Կաաս է համարել:

Հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում կկազմակերպվի հանրահայտ ռեփեր 50 Cent-ի համերգը:

Հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում ելույթ կունենա Led Zeppelin Symphonic-ը: Այն բացառիկ նախագիծ է, որտեղ լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, որոնք ներկա են եղել ծրագրի ցնցող և հաջողությամբ կայացած պրեմիերային՝ Լոնդոնում:

Փառատոնը կյանքի կկոչվի «Սոնատի» ընկերության ջանքերով: Ամիսներ առաջ ընկերության համահիմնադիր Սոնա Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը շեշտել էր, որ աշխարհում նման փառատոններ շատ կան, սակայն մեր երկրում այն կազմակերպելու համար պետք են  լուրջ կապեր, հեղինակություն:

«Բանակցություններ ենք վարում, որպեսզի 2023-ին հյուրընկալենք Սթիվի Ուանդերին, Սթինգին: Ուզում ենք Հայաստանը վերածել տարածաշրջանային մեծ «hub»-ի, որը զբոսաշրջության զարգացման նոր էջ կբացի ու կնպաստի տնտեսության զարգացմանը»,-եզրափակել էր Սոնա Հովհաննիսյանը:

1422