Հանրային հեռուստաընկերությունը խոր մտահոգություն է հայտնում Առաջին ալիքի հաղորդավար, դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ այսօր կիրառված բռնության փորձի առնչությամբ: Սոս Ջանիբեկյանը վերջին մեկ տարում վարում է Հանրային հեռուստաընկերության «100 տուն Արցախում» ծրագիրը, որի նպատակն է բնակարանով ապահովել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին: Համայն հայության ջանքերով նոր բնակավայրի կառուցման ողջ ընթացքը հանրությանը ներկայացնելու համար Սոս Ջանիբեկյանը իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Արցախում, ներկայացնում արցախցիների հոգսերն ու առօրյան։ Դատապարտում ենք Ջանիբեկյանի նկատմամբ այսպիսի հետապնդումը և հույս հայտնում, որ սթափ քաղաքացիները զգոնություն կցուցաբերեն և կկանխեն բռնության կիրառումը որևէ մեկի հանդեպ: Դեպքի առնչությամբ հրավիրում ենք նաև պատկան մարմինների ուշադրությունը: 

 
2289