ՄԱՅԻՍԻ 9-Ը ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է

Արմավիրում Մայիսի 9-ը մեկնարկեց քայլերթով՝ դեպի Արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած զինվորի հուշարձանի մոտ որտեղ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, տեղական և մարզային իշխանության ներկայացուցիչները, հայկական ու ռուսական զորամասերի հրամանատարական կազմերը, ուսումնական և հասարակական կառույցների ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Քայլերթն ամփոփվեց Քաղաքային զբոսայգում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով...

Համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն ընդգծեց, որ Մայիսի 9-ը մեր նորանկախ երկրի պատմության ամենահերոսական էջերից է. հազարավոր քաջ հայորդիների աննկուն կամքի, պարտադրված պատերազմում համառ պայքարի շնորհիվ կյանքի կոչվեցին Մայիսյան հաղթանակները. Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը ավելի ամրապնդեցին հայրենիքում ապրելու մեր անզիջում պահանջն ու իրավունքը։

1630