Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այց է կատարել Հացիկ գյուղ (լուսանկարներ)

Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Հացիկ գյուղում էր, որտեղ Հացիկի Մշակույթի տանը ներկա է գտնվել «Գարնան շնչով» խորագիրը կրող ցուցահանդեսին։
Ցուցահանդեսին ներկայացված էին Հացիկի 6-17 տարեկան դպրոցականների գեղարվեստական աշխատանքները։
Այնուհետև համայնքի ղեկավարը շրջեց Մշակույթը տանը գործող արվեստի և սպորտի խմբասենյակներում, այցելեց գրադարան՝ խոստանալով, որ առաջիկայում գրադարանը կհամալրվի ժամանակակից գրականությամբ, իսկ Մշակույթի տան գույքը կթարմացվի։
Այցի ավարտին համայնքի ղեկավարն այցելեց Հացիկի պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 44-օրյա պատերազմում զոհված հացիկցի 3 հերոսներին։
18 Մայիս, 2022 01:32
1193
Վարդավառը Արմավիրում սկսվել է. Դավիթ Խուդաթյան
24 Հուլիս, 2022 19:13
Արմավիրում Մայիսի 9-ը մեկնարկեց քայլերթով՝ դեպի Արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած զինվորի հուշարձանի մոտ
10 Մայիս, 2022 00:17
Քննարկվել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերը. հանդիպում ՏԿԵՆ-ում
07 Մայիս, 2025 11:40
Դավիթ Խուդաթյանը և Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
28 Ապրիլ, 2025 17:35
ՏԿԵ նախարարն ու Արմավիրի մարզպետն այցելել են Մեծամոր համայնքի մի շարք բնակավայրեր
22 Ապրիլ, 2025 10:31