Բախվել են Նիսանն ու Կամազը, կան վիրավորներ

Այսօր` մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ժամը 08։25-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Հովսեփ Մ-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան և 32-ամյա Անդրանիկ Բ-ի վարած «КамАЗ» մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդ Հովսեփ Մ-ն, նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 38-ամյա Մ. Գալստյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
13 Մայիս, 2022 21:20
858