Նախագահն ու ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը մտքեր են փոխանակել հայ-ճապոնական փոխգործակցության խորացման շուրջ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին: Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Դեսպան Մասանորին նշել է, որ այս տարի լրանում է Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակել հայ-ճապոնական երկկողմ օրակարգի և փոխգործակցության խորացման շուրջ:
17 Մայիս, 2022 20:04
1291
Սա «Ուժեղ Հայաստանի» օբյեկտիվ վարկանիշն է, եթե արանքում փող չի բաժանվում․ Ալեքսանյանը՝ Եղեգնաձորում «Ուժեղ Հայաստանի» ստացած ձայների մասին
26 Հոկտեմբեր, 2026 00:00
Խստորեն դատապարտում եմ փողի կալոդի կուսակցության կողմից իրենցից փող վերցնող քաղաքացիներին բոդի շեյմինգ անելը․ Ալեքսանյանը
21 Հոկտեմբեր, 2026 21:14
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ
16 Հոկտեմբեր, 2026 23:21
Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական կապերի ամրապնդումը. Խաչատուրյան
23 Փետրվար, 2023 16:48