Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մի շարք հեռախոսային բանակցություններ վարել համաշխարհային առաջնորդների հետ։ Նրա խոսքով՝ մայիսի 21-ին նա պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ Մեծ Բրիտանիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչների հետ:

«Այսօր ես բանակցություններ եմ ունեցել Նիդեռլանդների վարչապետի հետ։ Վաղը կլինեն բանակցությունները մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի  հետ։ Մենք շարունակելու ենք մեր «հեռախոսային դիվանագիտությունը» ՆԱՏՕ-ի անդամների հետ, բայց իմ դիրքորոշումը Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցելու վերաբեյալ հստակ է»,- նշել է Էրդողանը։

Ընդ որում, Թուրքիայի նախագահն հատուկ շեշտել է, որ երկրների առաջնորդներից բացի պատրաստվում է բանակցել նաեւ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Ինչպես ընդգծել Է Էրդողանը, համապատասխան երկխոսությունը պետք է կայանա մոտ ժամանակներս:

Թուրքիայի առաջնորդի բանակցությունների շարքը ՆԱՏՕ-ի եւ Ֆինլանդիայի անդամների հետ մեկնարկում է այն ֆոնին, որ Անկարան չի ցանկանում աջակցել Հելսինկիի եւ Ստոկհոլմի անդամակցությանը դաշինքին: 

891