Եվրախորհրդարանի հույն պատգամավոր, Եվրոպական ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Վանգելիս Մեյմարակիսի պաշտոնական նամակը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին: Նամակը հրապարակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

 

«Մենք՝ ներքոստորագրյալ եվրախորհրդարանականներս, գրում ենք Ձեզ, որպեսզի արտահայտենք մեր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման վերաբերյալ:

 

Ադրբեջանի ԶՈՒ օդային և հրետանային հարձակումները տարածաշրջանում մարդասիրական իրավունքի բացահայտ խախտում են և նպաստում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական անկայունությանը, և որ ավելի կարևոր է, հանգեցնում են հայկական քաղաքացիական բնակչության զոհերի:

 

Անհրաժեշտ է, որ ԵՄ-ը գործի արագ և վճռական՝ խաղաղ գործընթացների վերսկսմանն աջակցելու համար: ԵՄ հստակ գործողությունների բացակայության պայմաններում Թուրքիան և Ռուսաստանը, որոնց ազդեցության ոլորտները համընկնում են Լեռնային Ղարաբաղում, առաջատար դերակատարություն կունենան տարածաշրջանում:

 

Ս.թ. հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մահացու բախումներից հետո Էրդողանն արդեն հայտարարել էր իր մտադրությունների մասին:

 

ԵՄ-ը չպետք է թույլ տա, որ Լեռնային Ղարաբաղը վերածվի Լիբիայի, որտեղ Թուրքիայի և Ռուսաստանի ներգրավվածությունը երկարատև ներքին բախում է առաջացրել՝ ի վնաս Լիբիայի ժողովրդի:

 

Վերջապես, հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական նշանակալի դերը Եվրոպային էներգիայով մատակարարման գործում, անհրաժեշտ է, որ ԵՄ-ը միջնորդի լուծել այս ճգնաժամը, որպեսզի երկու կողմն էլ վերադառնան Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների»։

379