Երևան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային չորորդ օրը Հայաստանը ներկայացրեց չորս ներկայացուցչի և բոլորն էլ հաղթանակ տոնեցին մեկնարկային կազմում։ 

Երկրորդ մրցաշրջանում ռինգ դուրս եկավ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը և վստահ հաղթանակ տարավ  Սլովակիայի ներկայացուցչի՝ Դավիթ Միքալեկի նկատմամբ։ 

86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը վստահ հաղթանակ տոնեց բուլղար Քրիստիան Ստեֆանով Դմիտրովի նկատմամբ։

75 կգ քաշայի Վախթանգ Հարությունյանը պարտություն կրեց գերմանացի Քևին Շումանից։ 

60 կգ քաշային Կարեն Տոնականյանը մեկնարկային փուլում պարտվեց հունգար Ռոլանդ Վերեշին։

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը։ 

Լուսանկարներ՝ օր առաջին։ 

Լուսանկարներ՝ օր երկրորդ։ 

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրվա հայ մարզիկների մրցելույթների ամփոփումը։

Հայաստանի ազգային հավաքականը։ 

1346