SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 22-ին Երևանում տեղի ունեցած արտառոց դեպքի փաստով:  

Այդ օրը ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները ժամը 23:40–ի սահմաններում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին կից այգում նկատել են  2 քաղաքացու, ովքեր զբոսայգու ոռոգման խողովակները կտրելիս ու տեղափոխելիս են եղել:

Ոստիկաններին նկատելով,  նրանցից մեկը դիմել է փախուստի, իսկ մյուսին կարողացել են բռնել, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:

Բռնվածը Արմավիրի մարզ բնակիչ, 26-ամյա Դավիթ Խ.-ն է, իսկ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փախուստի դիմած քաղաքացին Արմավիրի մարզի բնակիչ, 36-ամյա Պավել Ա.-ն է:

Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ  միջոցառումներ՝  նրան հայտնաբերելու  ուղղությամբ, իսկ բերման ենթարկված Դավիթ Խ.-ն բաց է թողնվել:  

3011