Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում ՀԱՊԿ նախարարների խորհրդի շրջանակում խոսել է Մոսկվայի և Արևմուտքի միջև երկխոսության ցանկության մասին։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը բաց է Արեւմուտքի հետ երկխոսության համար, սակայն «տանգոն երկուսով են պարում»։

«Առայժմ մեր արևմտյան գործընկերները զբաղվում են բրեյքդանսով, միայնակ»,- հավելել է ռուս նախարարը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ բոլորի համար պարզ դարձավ, որ ՆԱՏՕ-ն այլեւս չի կարող որոշել Եվրոպայի ճակատագիրը։ «Այն, որ նրանք չեն կարող որոշել Եվրոպայի ճակատագիրը, կարծում եմ, արդեն պարզ է դարձել բոլորի համար»,- լրագրողներին ասել է Լավրովը։

Նախարարը հավելել է, որ ՀԱՊԿ-ն այսօր հանդես է գալիս որպես ՆԱՏՕ-ի ոչ լեգիտիմ գործողությունների հավասարակշռող գործոն։ «ՀԱՊԿ-ն հանդես է գալիս որպես այն գործողությունների հավասարակշռող, որոնք, որպես կանոն, Հյուսիսատլանտյան դաշինքը ոչ լեգիտիմ է ընդունում»,- ասել է Լավրովը։
Նա նաև ասաց, որ Լեհաստանը սկսում է ակտիվորեն յուրացնել ուկրաինական տարածքը. «Առայժմ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի հետ որևէ երկխոսության անթույլատրելիության մասին խոսակցությունների հետևում լեհ գործընկերները սկսում են ակտիվորեն յուրացնել ուկրաինական տարածքը»:
 

1608