էլիզաբեթ 2-րդը Վինձորում ձիավարում է իր սիրելի ձիով, հայտնում են աղբյուրները The Sun-ին: Նրանք նշում էին, որ Նորին Մեծությունը իսկապես կարոտել է այս ամենին։

Մեծ Բրիտանիայի թագուհին ձիավարությամբ զբաղվել է 1929 թվականից, այնուհետև նրան նվիրել են իր առաջին պոնին։ Վերջերս թագուհու համար դժվարացել է առանց ձեռնափայտի շարժվելը, իսկ 9 ամիս առաջ բժիշկները նրան խորհուրդ են տվել ընդհանրապես չձիավարել։ Բայց Նորին Մեծությունը նույնիսկ բժշկի հրաման չի լսել:

Էլիզաբեթ II-ի՝ ձիերի հանդեպ կրքի մասին վաղուց գիտեն բոլորը. նա չի գնացել խորհրդարանի բացմանը առողջական խնդիրների պատճառով, բայց, այնուամենայնիվ, եկել է ձիերի ցուցադրությանը։ Վերջերս թագուհին շատ վատ էր զգում, բայց հետո նրա վիճակը բարելավվեց՝ Էլիզաբեթ II-ը Քենթերբերիի արքեպիսկոպոսի հետ հանդիպմանը ներկայացավ առանց ձեռնափայտի։

1788