Երիտասարդական ԵԱ․ Հոմերոս Առաքելյանը չի կարողանա գոտեմարտել բրոնզե մեդալի համար
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 55 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Հոմերոս Առաքելյանը վնասվածքի պատճառով չի կարողանա դուրս գալ մրցագորգ բրոնզե մեդալի համար գոտեմարտի, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։
Հայ ըմբիշը կիսաեզրափակիչում պարտվել էր ռումինացի Դենիս Ֆլորին Միհային։ Նա առաջնությանը մասնակցում էր վնասվածքով, որն ավելի էր զգացվել կիսաեզրափակիչ գոտեմարտում։
Հոմերոս Առաքելյանը մեկնարկել էր որակավորման փուլում՝ 8։0 հաշվով պարտության մատնելով սերբ Սաբոլց Լոսոնցին։ Քառորդ եզրափակիչում նա 10։1 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Պաոլո Զդրավկո Միլկովին։
28 Հունիս, 2022 16:56
1191
Իտալիան վախենում է ԱՄՆ սահմանափակումներից Թրամփ-Մելոնի հարաբերությունների վատթարացումից հետո․ La Repubblica
22 Հունիս, 2026 15:11
Հռոմում ընդունվել է ՄԱԿ-ի ՊՀԾ-ի քառամյա ծրագիրը՝ Հայաստանի վերաբերյալ
26 Փետրվար, 2026 18:14
Հայաստանը կարևոր փուլում է․ ՇՄ նախարարը Հռոմում ելույթ է ունեցել հատուկ բարձր մակարդակի միջոցառման ժամանակ
19 Փետրվար, 2026 10:36