Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը, կապված երկրում կորոնավիրուսի դեպքերի  աճի հետ, օրինագիծ է առաջարկել, որը թույլ է տալիս սահմաններին սանիտարական կտրոններ կիրառել։ Ազգային ժողովը այն կքննարկի հուլիսի 11-ին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Օլիվյե Վերանը:

«Սա հնարավորություն կտա ընդլայնել մի շարք անհրաժեշտ հրամաններ՝ մեր երկրում COVID-19 համաճարակին հակազդելու համար», - ասել է նա։

Նա պարզաբանել է, որ օրինագիծը չի նախատեսում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի այլ միջոցներ։

Օրինագիծը չի նախատեսում ո՛չ արտակարգ դրությունը վերականգնելու հնարավորության շարունակությունը հուլիսի 31-ից հետո, ո՛չ էլ մարդաշատ վայրեր մուտք գործելու համար թեստավորման կամ պատվաստման  թերթիկների վերադարձ։

Միևնույն ժամանակ, կորոնավիրուսային վարակի առկայության թեստերի արդյունքների և քաղաքացիների պատվաստումների մասին տեղեկություններով ֆայլերը կպահպանվեն մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը: 

290