Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել ՌԴ քաղաքացիներին

ՌԴ քաղաքացիները Սևանա լիճ են մտել հեծանվանավակով և չեն կարողացել մոտենալ ափին․ նրանց օգնել են ջրափրկարարները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 16։32-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափից մոտ 3 կմ հեռավորության վրա նկատվել են հեծանվանավակով քաղաքացիներ, որոնք չեն կարողանում մոտենալ ափին։
Հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները Սևանի թերակղզու հարավային ափ են դուրս բերել քաղաքացիներին (ՌԴ քաղաքացիներ Ա․ Գ․՝ ծնված 2002 թ․, Դ․ Մ․՝ ծնված 1994 թ․, Մ․ Յ․՝ ծնված 1995 թ․, Ռ․ Կ․՝ ծնված 1995 թ․, Ա․ Կ․՝ ծնված 1999 թ․) և հեծանվանավակը։
10 Հուլիս, 2022 16:27
2658
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը
26 Հունիս, 2025 23:24
Սևանում ջրափրկարարներն ափ են դուրս բերել խեղդվող քաղաքացուն
17 Հուլիս, 2024 22:14
Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել 11-ամյա երեխայի
18 Օգոստոս, 2022 23:38
Մեքենան հայտնվել է Սևանա լճում
24 Հուլիս, 2025 18:15
Սևանա լճում ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին
20 Հուլիս, 2025 18:00
Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են
20 Հուլիս, 2025 10:07
Հիմնանորոգվում է Ակնալիճ-Զարթոնք-Արևիկ ճանապարհի մոտ գտնվող կամուրջը
29 Հուլիս, 2025 18:05
Չվնասել եզակի բուսատեսակը. «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի ծաղկման շրջանն է. ՇՄՆ
24 Հուլիս, 2025 20:49
Մեքենան հայտնվել է Սևանա լճում
24 Հուլիս, 2025 18:15