Stranger Things-ի դերասան Ֆին Վոլֆհարդը սկսում է իր դեբյուտը «Ամառային դժոխք» սարսափ կատակերգության մեջ Բիլլի Բրեյքի հետ միասին: Այս մասին հայտնում է The Collider-ը։

Ֆիլմի սցենարը կգրեն իրենք՝ դերասանները: Նրանցից բացի դերասանական կազմում կներգրավվի նաեւ դերասան Ֆրեդ Հեկինգերը, ով հայտնի է «Պեմ եւ Թոմի» եւ «Սպիտակ լոտոս» սերիալներով։ Սյուժեի մանրամասները դեռևս չեն հրապարակվում:

«Ամառային դժոխք» կլինի Stranger Things աստղի առաջին լիամետրաժ ֆիլմը: Մինչ այս, Վոլֆհարդը համահեղինակել և գրել է Spendtime Palace. Sonora և Night Shifts կարճամետրաժ ֆիլմերը:

 

661