Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 19-20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք:

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 21, հարկերից խուսափելու՝ 12, խարդախության՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 5, գույքը դիտավորությամբ վնասելու, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտանեկան բռնության և հոգեկան ներգործության՝ 2-ական, անձի առևանգման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, համակարգչային հանցագործության, կաշառակերության, թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի կերպով զենք պահելու, ֆիզիկական ներգործության, սեռավարակով անզգուշությամբ վարակելու և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, կողոպուտի և վրաերթի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

272