Հուլիսի 26-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով, նույն օրը ժամը 16:30-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացված ստուգմներով, Եմիշճյան համայնքի վարչական տարածքի «Խաներ» կոչվող տեղանքում, զննության են ենթարկել Ա. Օ.-ին (ծնված 1986թ.) պատկանող «ՎԱԶ 2121» ավտոմեքենան:

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ զննության ենթարկված մեքենայի սրահում թղթե փաթեթում հայտնաբերվել և վերցվել է 1 գրամ թմրամիջոցի նմանվող բուսական զանգված, իսկ Բերդաշեն համայնքում գտնվող վերջինիս առանձնատան կից բանջարանոցում հայտնաբերվել է նրա կողմից աճեցրած շրջանառությունն արգելված կանեփ տեսակի 7 բույս:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության ՔՀ վարչությունը։

Նույն օրը՝ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում, նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում, զննության են ենթարկել` Կ. Հ.-ին (ծնված 1985թ.) պատկանող Խանցք գյուղի վարչական տարածքում գտնվող անասնաֆերմայի հողատարածքը։

Հայտնաբերվել և վերցվել է վերջինիս կողմից ապօրինի աճեցված և մշակված «Կանեփ» տեսակի բույսի 2 թուփ։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։

303