Երևանում երկու շենքերի տանիքներ են այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն оգոստոսի 7-ին, ժամը 00։23-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 5 շենքի տանիքում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 50 և Գրիբոյեդովի փողոցի թիվ 5 շենքերի տանիքներում։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 01։28-ին, մարվել՝ 01։58-ին։ Այրվել են տանիքների կառուցատարրերը (մոտ 50 քմ)։
07 Օգոստոս, 2022 14:54
1678
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը
20 Օգոստոս, 2026 20:58
Կանադայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 22000 մարդ
09 Օգոստոս, 2026 23:51
Հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ տարհանվել է 5 բնակիչ
08 Օգոստոս, 2026 19:33
Վնասվել են տանիքներ, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր. ուժեղ քամու հետևանքները
07 Հուլիս, 2026 11:31
Պետական աջակցություն 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին՝ բնակարան ձեռք բերելու համար. նախագիծ
08 Ապրիլ, 2026 11:33
Հրդեհ՝ Իսակովի պողոտայի տներից մեկի տանիքում․ ՆԳՆ
24 Հունվար, 2026 10:01