«Սուրմալու» առևտրի կենտրոնում hրդեհաշիջման աշխատանքներ չեն կատարվում, քանի որ չկա հրդեհ, կատարվում է հովացման աշխատանք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Քանի դեռ կա հավանականություն, որ փլատակների տակ կարող ենք քաղաքացու հայտնաբերել, մենք ծանր տեխնիկա միանգամից չենք օգտագործում։ Հնարավորինս մաքրում ենք, բացազատում ենք տարածքը, այնուհետև ծանր տեխնիկա օգտագործելուց առաջ, մեր փրկարարներից մարդ է լինում տվյալ հատվածում, դիտարկում է իրականացնում և նոր ծանր տեխնիկան օգտագործվում է»,- ասաց նախարարը։

Հարցին՝ առևտրի կենտրոնի սեփականատերը դեպքի վայրո՞ւմ է, հանդիպե՞լ է իր հետ, նախարարը պատասխանեց. «Սեփականատերերից հանդիպել է, հենց այսօր էլ, որոշակի հատակագծեր ենք ուզել Կադաստրի կոմիտեից, որպեսզի նկուղային հարկերում, եթե կան այնպիսի տեղեր, որոնք մեզ համար տեսանելի չեն, մենք ունենանք նաև այդ հատակագծերը։ Նկուղային հատվածներում տարածքը բացազատված է, մենք դրանով կկարողանանք ավելի մանրակրկիտ որոնողական աշխատանքներ կատարել»։

Ըստ նրա՝ հրդեհը սկսվել է հրավառ նյութերի պահեստից, սակայն Փամբուխչյանը դժվարացավ նշել, թե կոնկրետ շինության ո՞ր հարկում է եղել պայթյունը:

680