Գերմանիայի Բունդեսթագի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիցկին կոչ է արել անհապաղ գործարկել «Հյուսիսային հոսք-2» գազատարը։ Համապատասխան հայտարարությունը Գերմանիայի ազատ դեմոկրատական ​​կուսակցության փոխնախագահն արել է RND մեդիախմբի հետ հարցազրույցում։

«Մենք պետք է առանց հապաղելու սկսենք «Հյուսիսային հոսք-2»-ը, որպեսզի ձմռանը լցնենք մեր գազի պահեստարանները: Տնտեսության և կլիմայի պաշտպանության հարցերով դաշնային նախարարը  պետք է ամեն ինչ անի, որպեսզի մենք ավելի շատ էներգիա ունենանք»,- հայտարարել է Կուբիցկին։ Նրա խոսքով, այս պահին «գազատարը չշահագործելու ոչ մի ողջամիտ պատճառ չկա»։

Միաժամանակ նա ընդգծել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ի շահագործումը կարող է ժամանակավոր լինել և շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ գազի պահեստարանները չեն լցվել, որից հետո այն նորից կփակվի։

Կուբիցկու առաջարկը քննադատել են և՛ իր կուսակցության, և՛ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչներ, գրում է DW-ն:

879