Հրայր Թովմասյանը, նրա կինը եւ դուստրերը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով հրավիրվել են Գլխավոր դատախազություն
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, նրա կինը՝ Լամարա Խուդավերդյանը, դուստրերը՝ Գոհար եւ Մերի Թովմասյանները, նրանց փոխկապակցված եւս երկու անձ՝ Սոնա Խուդավերդյանը եւ Ռուբիկ Ղազարյանը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ եւ 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նրանք դատախազություն պետք է ներկայանան վաղը՝ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09.30-ին։
06 Սեպտեմբեր, 2022 18:59
2184
Հրայր Հովակիմյան․ մարդ, ով Հայաստանում հիմք դրեց նորագույն սրտային վիրաբուժությանը և մինչ օրս «Նորք-Մարաշ» ԲԿ-ում շարունակում է փրկել հազարավոր մարդկանց կյանքեր
13 Մայիս, 2026 13:05
Ծնունդդ շնորհավոր, լեգենդար բժիշկ
13 Մայիս, 2026 12:58
Հրայր Թովմասյանն այլևս Սահմանադրական դատարանի դատավոր չէ
16 Փետրվար, 2026 15:45
Մասնակցե՛ք պետական գույքի օտարման գործընթացին. էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացվել 34 անշարժ գույք
21 Ապրիլ, 2026 21:44
Պետությանը վերադարձված 124 անշարժ գույք, նախաքննության ժամկետների կրճատում. հրապարակվել է Դատախազության 2025-ի գործունեության մասին հաղորդումը
01 Ապրիլ, 2026 10:28
2018-2025 թվականներին Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց
11 Մարտ, 2026 11:05