Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու մահվան կապակցությամբ համազգային սուգն սկսվել է սեպտեմբերի 9-ին եւ կտեւի ընդհուպ մինչեւ նրա հուղարկավորությունից հետո յոթերորդ օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված է Բուկինգհեմի պալատի հայտարարության մեջ:

Հուղարկավորության մոտավոր օրը, սգո միջոցառումների՝ ավելի վաղ տարածված պլանի համաձայն՝ նշվել է միապետի մահվանից հետո 10-րդ օրը:

Այսպիսով, սուգը պետք Է տեւի մոտավորապես մինչեւ սեպտեմբերի 25 – 26-ը: Սպասվում Է, որ սեպտեմբեի 9-ի օրվա երկրորդ կեսին կարող Է կայանալ թագավորի առաջին ունկնդրությունը վարչապետ Լիզ Թրասի հետ:

Նաեւ Կառլոս III-ը պետք Է հանդիպի կոմս-մարշալ, գլխավոր արարողապետ եւ Մեծ Բրիտանիայի Հերալդիկայի պալատի նախագահ Էդուարդ Ֆիցալան Հովարդի՝ Նորֆոլկի 18-րդ դուքսի հետ:

Նա այդ ժառանգական պաշտոնն զբաղեցնում Է 2002 թվականից եւ պատասխանատվություն Է կրում աաջիկա հուղարկավորության կզմակերպման համար: Հնարավոր Է, որ հուղարկավորության օրը որոշվի հենց այդ հանդիպման ժամանակ: Լոնդոնի Հայդ պարկում թագավորական հեծյալ հրետանին 13:00-ին (Երեւանի ժամանակով 16:00-ին) կտա սալյուտ՝ մեկական անգնդակ կրակոց Նորին Մեծության կյանքի յուրաքանչյուր տարվա համար:

Սալյուտ կտրվի նաեւ Լոնդոնի Թաուերից: Մոտավորապես ժամը 18-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին) պետք Է եթեր տրվի Կառլոս III-ի տեսագրված հեռուստատեսային խոսքը՝ առաջինը նրա նոր կարգավիճակում:

Եղիբաբեթ Բ-ն մահացել Է սեպտեմբերի 8-ին 95 տարեկան հասակում Շոտլանդիայի Բելմորալ դղյակում: Նա կառավարել Է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ բոլորից երկարատեւ՝ 70 տարի եւ յոթ ամիս: Նոր միապետ Է դարձել նրա ավագ որդին՝ 73-ամյա Չառլզը, որը վերցրել Է Կառլոս III անունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

1453