Ազատություն-ը գրում է.

Ադրբեջանը հրապարակել է իր զոհերի անվանական ցանկը, հաղորդում է «Թուրան» գործակալությունը։

Վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին՝ լրատվամիջոցը հաղորդում է, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերը սկիզբ առած մարտական գործողությունների ընթացքում զոհված 50 ադրբեջանցի զինվորականներից 10-ը լեյտանանտի կոչում ունեին,17-ը՝ սերժանտի, 3-ը՝ ենթասպայի։

«Զոհերի թվում ևս18 շարքային կա», – հաղորդում է «Թուրանը»։

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, երեկ և այսօր Հայաստանի հետ «սահմանին զոհված ադրբեջանցի զինծառայողների հուղարկավորություններ են տեղի ունեցել Մինգեչաուրում, Քյուրդամիրում, Շեքիում, Լենքորանում, Ջալիլաբադում, Զաքաթալայում, Օղուզում, Աղջաբեդիում, Նաֆթաչալայի, Ղուբայի և Զարդաբի շրջաններում»։

Լուսանկարներում ադրբեջանցի զինծառայող Սաբուհի Ահմադովի հուղարկավորությունն է Բաքվում։

11169