Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Նուբարաշեն վարչական շրջանի 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Նուբարաշենի թիվ 10-րդ հրշեջ- փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, բացելով տան դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ դի, արնաշաղախ վիճակում։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան և հանցագործություն գործիք դանակը հայտնաբերելու ոււղությամբ։ 

962