Կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Գևորգ Մալոյան» ԱՁ-ում։
ԲԸՏՄ-ի հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ ձկնաբուծարանում տարածքի գրունտային ստորերկրյա ջրային ռեսուրսներից պոմպերի միջոցով կատարվում է ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։
Ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործումը կասեցվել է։
Անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ։
11 Նոյեմբեր, 2022 15:29
661