Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուզբեկստանի հետ «եռակողմ գազային միության» ստեղծման հարցը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։

Ժելդիբայը նշել է, որ Կրեմլում Ղազախստանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների բանակցությունների ընթացքում քննարկվել է Ռուսաստանից, Ուզբեկստանից և Ղազախստանից կազմված «եռակողմ գազային միության» ստեղծման հարցը՝ Ուզբեկստանի և Ղազախստանի տարածքներով ռուսական գազի փոխադրման ժամանակ գործողությունները համակարգելու նպատակով։

Նրա խոսքով՝ Պուտինն ու Տոկաևը անհրաժեշտ են համարում երեք երկրների փորձագետների մասնակցությամբ մանրամասն բանակցություններ վարել՝ «այդ հարցին ռացիոնալ լուծում գտնելու համար՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը»։

777