Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն հոսպիտալացվել է, տեղեկացնում է ESPN-ն:

Նշվում է, որ, ըստ բժիշկների, Պելեի մոտ կան բազմաթիվ այտուցներ և սրտի անբավարարություն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2021 թվականին Պելեի հաստ աղիքում չարորակ ուռուցք են հայտնաբերել և վիրահատել են: Դրանից հետո նոր ուռուցքներ են գոյացել աղիներում, լյարդում, և թոքում:

Հավելենք, որ ֆուտբոլի արքա Պելեն 82 տարեկան է:

659