ԱՄՆ-ը շարունակում է կապ պահպանել Ռուսաստանի հետ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Այո, մենք շփումներ ունենք Ռուսաստանի հետ, կան կարևոր թեմաներ, որոնց մասին մենք պետք է խոսենք, օրինակ՝ մենք շարունակում ենք շփումները Ռուսաստանի հետ, քանի որ վախենում ենք, որ նա միջուկային զենք կկիրառի, ինչը աղետ է»,- ասաց նա։
Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի կողմից նման ցանկության նշաններ դեռ չի տեսել։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նաեւ ընդգծել է, որ Սպիտակ տունը փորձում է խուսափել Ուկրաինայի հակամարտության ընդլայնումից եւ ցանկանում է, որ այն ավարտվի։

«Մենք չենք ցանկանում պատերազմել Ռուսաստանի դեմ, հատկապես մենք չենք ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմ»,- ասել է նա։
Ընդ որում, Ուկրաինայում խաղաղությունը, ըստ նրա, պետք է լինի երկարաժամկետ և հաստատվի ոչ միայն թղթի վրա, այլև գետնին։

398