
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով՝ Արսեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՔԿ-ն ներկայացրել է Արսեն Սիմոնյանի կենսագրությունը.
Ծնվել է 1981 թվականի հուլիսի 26-ին, ք. Երևանում:
2001թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բակալավրիատը, իսկ 2003թ.՝ նույն բուհի մագիստրատուրան:
2003-2006թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
2006-2007թթ. – Լոռու մարզի դատախազության քննիչ
2007-2011թթ. – Կոտայքի մարզի դատախազության դատախազ, ապա՝ ավագ դատախազ
2011-2013թթ. – ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ,ապա՝ ավագ դատախազ
04.11.2013թ. – ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ
11.11.2013թ. – Կոտայքի մարզի դատախազի տեղակալ
2013-2016թթ. – Արմավիրի մարզի դատախազ
2016-2017թթ. – Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ
2017-2019թթ. – ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ
2019-2022թթ. – ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրվել «Մխիթար Գոշ» պետական պարգևով, արժանացել գերատեսչական տարբեր պարգևների:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: