Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին լքել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ ներկայացուցչի պաշտոնը, որը նա զբաղեցնում էր 2001 թվականից, ասվում է ՄԱԿ ՓԳՀ-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ։

«ՄԱԿ-ի փախստականների գործակալության հետ ավելի քան 20 տարվա նվիրված աշխատանքից հետո, որը պաշտպանում է բռնի տեղահանված մարդկանց իրավունքներն ամբողջ աշխարհում, Անջելինա Ջոլին հեռանում է հատուկ բանագնացի իր դերից՝ անցնելով մարդասիրական և մարդու իրավունքների հարցերի ավելի լայն շրջանակի»,- ասվում է փաստաթղթում։

Կազմակերպությունը հավելում է, որ Անջելինա Ջոլին կշարունակի աշխատել ավելի հավասար, արդար և ներառական միջազգային համակարգ ստեղծելու ուղղությամբ։ 

«Առաջիկա տարիներին ես կշարունակեմ անել ինձնից կախված ամեն ինչ՝ աջակցելու փախստականներին և այլ տեղահանված մարդկանց: ՄԱԿ-ի համակարգում 20 տարի անց, կարծում եմ, ժամանակն է, որ ես այլ կերպ աշխատեմ՝ ուղղակիորեն շփվելով փախստականների և տեղական կազմակերպությունների հետ և աջակցելով լուծումներ գտնելու հարցերին»,- ասվում է դերասանուհու հայտարարության մեջ։

1329