Ապօրինի հատել էին 50 կաղնի. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)


Դեկտեմբերի 9-ին «Հայանտառ» ՊՈԱԿ Արագածոտնի մարզի անտառտնտեսությունից ոստիկանության Աշտարակի բաժին անտառախախտման արձանագրություն էր ստացվել։ Նոյեմբերի 30-ին Բյուրականի անտառպետության աշխատակիցը նշված անտառպետության 2-րդ պահաբաժնում հայտնաբերել էր ապօրինի հատված տարբեր տրամաչափի 50 կաղնի։
Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ծառերն ապօրինի հատել էին Բյուրական գյուղում բնակվող 33, 40 և 59 տարեկան երեք տղամարդիկ։ Նրանք բաժնում հայտնել են, որ փայտանյութը բենզասղոցով իրենք են հատել ՝ որպես վառելափայտ օգտագործելու նպատակով։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդիկ և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
20 Դեկտեմբեր, 2022 03:41
998
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աշտարակի խճուղում
01 Ապրիլ, 2025 15:53
Աշտարակի խճուղում 4,5 հեկտար անխնամ տարածքը շուտով կանաչով կպատվի. քաղաքապետարան
26 Փետրվար, 2025 15:12
Հրազդանի, Սևանի, Աշտարակի, Թալինի, Նաիրիի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է
14 Հունվար, 2025 20:14
2024 թվականին վերականգնվել է շուրջ 7,6 միլիոն դոլարի գույք՝ Դատախազության՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում
03 Ապրիլ, 2025 16:53
Իջևանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գերաններով բեռնված մեքենան
26 Մարտ, 2025 15:20
Համայնքային ոստիկանությունում ծառայության համար կատարվում է ընդունելություն. հայտարարություն
27 Նոյեմբեր, 2024 22:28
Զգուշացեք դրամանենգությունից. Տաշիրի ոստիկանների բացահայտումը
06 Սեպտեմբեր, 2023 18:37
Ոստիկանների բուժզննության կարգում առաջարկվում են էական փոփոխություններ
13 Հունիս, 2023 03:42
Տելեգրամով մարիխուանա էր ձեռք բերել. Ջերմուկի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)
08 Ապրիլ, 2023 01:34
Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ. ՔՈԳՎ բացահայտումը
31 Հոկտեմբեր, 2024 23:37
Տղամարդը 73 անձից 300 մլն դրամի հափշտակություն է արել. ՔԿ–ի բացահայտումը
03 Հունիս, 2023 19:19
Թմրանյութը տղամարդը թաքցրել էր մարմնում. ոստիկանության բացահայտումը
06 Մայիս, 2023 18:26