ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ․ 

Պատվելի հայ ժողովուրդ, Արցախ աշխարհում և սփյուռքում ապրող սիրելի հայրենակիցներ, Հայոց բանակի զինվորներ ու սպաներ, երկրապահ կամավորներ, հերոսացած որդիների ընտանիքներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Ամանորի կապակցությամբ, մաղթում եմ աննկուն կամք, համբերություն, նպատակների իրականացում:

Թող գալիք տարին մեր երկրին հանդարտություն և հաջողություններ բերի և անցնող տարվա հետ մոռացնել տա մեր երկրին պատուհասած բոլոր դժվարությունները, հիվանդություններն ու դժբախտությունները: Մաղթում եմ, որ 2023-ին իրականանան բոլորիս ցանկություններն ու նվիրական երազանքները:

Մենք՝ հայերս, պարտավոր ենք ավելի համախմբվել` հանուն մեր ապագայի, հանուն մեր երկրի գալիք օրվա:

Ցանկանում եմ մեզ բոլորիս նոր եռանդ և կառուցողական վեհ գաղափարներ, ամենայն բարիք մեր ժողովրդին, երիտասարդությանը, բարի և անվտանգ ծառայություն սահմանին կանգնած քաջարի զինվորներին: Թող այգաբացները խաղաղություն ավետեն համայն աշխարհին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

1083