Տասնյակ հազարավոր բուժաշխատողներ կիրակի Մադրիդում դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու այն բանի համար, որ, ինչպես նրանք են ասում, պահպանողական տարածաշրջանային կառավարությունը ոչնչացնում է առողջապահական համակարգը, հայտնում է Reuters-ը։

Ցուցարարները, որոնք սպիտակ խալաթներ են հագել եւ թմբուկներ ծեծել, վանկարկել են․ «Առողջապահության համակարգը կրճատելը հանցագործություն է»։

Վերջին տարիներին, հատկապես 2020 թվականին COVID-19 համավարակից հետո, Մադրիդի տարածաշրջանային կառավարությունը՝ Ժողովրդական կուսակցությունից Իզաբել Այուսոյի գլխավորությամբ, քննադատության է ենթարկվել հիվանդանոցների եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնների անբավարար անձնակազմի համար:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են, որ մարզային կառավարությունը լուծարում է հանրային առողջապահական ծառայությունները եւ նախապատվությունը տալիս է բժշկական ծառայությունների մասնավոր մատուցողներին:

Այուսոն հերքում է մեղադրանքներն այն մասին, որ իր վարչակազմը լուծարում է պետական առողջապահական ծառայությունները հօգուտ մասնավոր հատվածի, եւ ասում է, որ բողոքի ակցիաներն ու գործադուլները կազմակերպվում են ձախակողմյան կուսակցությունների կողմից այս տարվա մունիցիպալ եւ տարածաշրջանային ընտրությունների նախաշեմին, որպեսզի խարխլեն պահպանողական տարածաշրջանային կառավարությունը:

Նոյեմբերին տասնյակ հազարավոր մարդիկ երթով անցել են Մադրիդի կենտրոնով՝ հաջակցություն բուժաշխատողների՝ պահանջելով բարելավել աշխատանքային պայմանները։

697