Երեկ` հունվարի 14-ին, մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։Ժամը 21։40-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Գարիկ Գ․-ի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլն ու 24-ամյա Աբրահամ Գ․-ի վարած ՎԱԶ  21010 մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները` դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, ավագ տեսուչ Կարեն Մարգարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` ավագ քննիչ Դավթյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։Քննիչի հանձնարարականով մոտոցիկլն ու ավտոմքենան տեղափոխվել են ոտիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը` համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հարությունյանի գլխավորությամբ։

798