
Մենք մեր խմբագրական առաջարկներն ենք ներկայացրել ադրբեջանական կողմին և սպասում ենք նրանց արձագանքին: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին, թե ինչ արձագանք կա Ադրբեջանից՝ ի պատասխան մեր առաջարկություններին:
Արարատ Միրզոյանը նշեց, որ, որպես կանոն, այդպես է անցել գործընթացը, սակայն արդեն մեկ ամիս է՝ որևէ արձագանք չունենք:
«Թյուր են այն պատկերացումները, թե հայկական կողմը դադարեցրել կամ արգելակում է խաղաղության այս գործընթացում, մենք մեր առաջարկները ներկայացրել ենք, ստացվում է, որ անկախ հանդիպումների հանգամանքից՝ մինչ այս պահը ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները, և զուգահեռաբար տեսնում ենք սադրիչ գործողությունները»,- ասաց նա:
Մանրամասները տեսանյութում: