Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սրտի վիրահատություն է տարել, այն հաջող է անցել, հայտարարել է պետության նախկին ղեկավարի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը։

«Նուրսուլթան Նազարբաևը սրտի վիրահատություն է տարել, վիրահատությունը բարեհաջող է անցել, առաջին նախագահի կյանքին վտանգ չի սպառնում, այժմ նա գտնվում է հսկողության տակ: Վիրահատությունը տեղի է ունեցել Սրտի գիտական ​​կենտրոնում՝ հայտնի սրտային վիրաբույժ Յուրիի ղեկավարությամբ»,- գրել է Ուկիբայը Twitter-ում։

Նշենք, որ տեղեկություններ էին տարածվել, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հոսպիտալացվել էր երկրի մայրաքաղաքի կլինիկաներից մեկում։

5062