«Ֆիորենտինան» մեկնաբանել է Կրասնոդարի խաղացող Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը

«Ֆիորենտինայի» սպորտային տնօրեն Դանիելե Պրադեն ՌԻԱ Նովոստիին ասել է, որ ակումբը հետաքրքրված չէ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով։
Սպերցյանի նկատմամբ «Ֆիորենտինայի» հետաքրքրության մասին ավելի վաղ հայտնել էր Sport24 պորտալը։
«Դա ճիշտ չէ», - պատասխանել է Պրադեն Սպերցյանի նկատմամբ ակումբի հնարավոր հետաքրքրության մասին հարցին:
Սպերցյանը Կրասնոդարի սան է, ֆուտբոլիստը ծնվել է Ռուսաստանում, սակայն 2021 թվականի փետրվարին որոշել է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ 2021/22 մրցաշրջանի վերջում Կրասնոդարի երկրպագուները կիսապաշտպանին ճանաչել են թիմի լավագույն խաղացող։ Դեկտեմբերին Սպերցյանը ճանաչվել է Հայաստանի 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ։
2022/23 մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
24 Հունվար, 2023 17:11
1025
Այսօր մաեստրո Էդուարդ Թոփչյանի ծննդյան օրն է
06 Մայիս, 2025 22:03
Էդուարդ Սպերցյանը բացառիկ ռեկորդ է գրանցել
04 Մայիս, 2025 17:13
25 տարիներն ու նոր մեկնարկը․ Sil Insurance՝ «Պլանավորելու ազատություն»․ Էդուարդ Սուքիասյան
28 Ապրիլ, 2025 17:39
Էդուարդ Սպերցյանը բացառիկ ռեկորդ է գրանցել
04 Մայիս, 2025 17:13
Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի ամենաարժեքավոր խաղացողն է. Սիչյով
28 Ապրիլ, 2025 12:27
Սպերցյանը վնասվածք է ստացել
02 Մարտ, 2025 00:17