
Ինչի՞ մասին եք խոսում, էս ինչ սպառնալիքներ եք ուղղում Հայաստանի գործող օրինական իշխանությանը, դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին, ձեր ասած խոսքերին տե՞ր եք: Այս մասին Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքի հրավիրած լսումներին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ արձագանքելով ելույթներին:
«Ձեզ թվում է, թե դուք տրիբունալի մասնակից եք, ով եք, արա, դուք, ձեր դատավճիռը տվել է ժողովուրդը ընտրությունների արդյունքում»,- ասաց նա և նշեց, որ մինչ այս լսումներին ելույթ ունեցողները ոչ թե Լաչինի միջանցքից էին խոսում, այլ ժողովրդի ընտրության սխալ լինելուց:
«Ղարաբաղյան հարցի շահարկումը Հայաստանում իշխանության գալու հնարավորություն չի տալու ձեզ: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի պետական շահերից: Ձախողված քաղաքականության ներկայացուցիչները հնարավորություն չեն ունենալու վերադարձնեն մեր երկիրը այն ռելսերին, որից դուրս ենք եկել»,-ասաց նա և նշեց, որ այն գործողությունները, որոնք փորձում են իրականացնել, բերելու են նոր պատերազմի:
Մանրամասները՝ տեսանյութում: