ԿԽՄԿ Սիրիայի գրասենյակը կոչ է արել չեղարկել Դամասկոսի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։ «Սիրիան հատուկ տեխնիկայի և սարքավորումների մատակարարման կարիք ունի»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԿԽՄԿ Սիրիայի գրասենյակի ղեկավար Խալեդ Խբուբաթին։

«Կոչ ենք անում վերացնել շրջափակումն ու տնտեսական պատժամիջոցները, որոնք սահմանվել են Սիրիայի դեմ, որպեսզի հնարավոր լինի վերացնել կկործանիչ երկրաշարժի հետևանքները։ Մենք ծանր տեխնիկայի, շտապօգնության և հրշեջ-փրկարարական մեքենաների կարիք ունենք՝ որոնողափրկրարական աշխատանքներ իրականացնելու համար։ Դրա համար անհրաժեշտ է որքան հնարավոր է՝ շուտ հանել պատժամիջոցները»,- ասել է Խբուբաթին։

Նշենք, որ Սիրիայում նախօրեին տեղի ունեցած երկրաշաժի հետևանքով զոհերը 800-ից ավելին են, վիրավորները՝ 1400-ից ավելին։

604