8100 զոհ Սիրիայում և Թուրքիայում
Թուրքիայի և Սիրիայի սահմանին փետրվարի 6-ի առավոտյան տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով զոհվածների ընդհանուր թիվը, վերջին տվյալներով, գերազանցել է 7800-ը:
Թուրքիայում հաստատվել է 5894 մարդու մահը, ավելի քան 34 հազար մարդ տուժել է: Այդ մասին հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: Սիրիայում, կառավարության և փրկարարների տվյալներով, որոնք աշխատում են ապստամբների կողմից վերահսկվող շրջաններում, զոհվել է առնվազն 1932 մարդ:
«Dpa» գործակալությունը, վկայակոչելով Սիրիայի առողջապահության նախարարության տվյալները, խոսում է Սիրիայում 2270 զոհվածների մասին և նշում է, որ ընդհանուր առմամբ երկու երկրներում արդեն զոհվել է ավելի քան 8100 մարդ:
08 Փետրվար, 2023 14:03
708