Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 12 391 մարդ, ևս մոտ 63 հազար մարդ տուժել է։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։

Սիրիայի ողջ տարածքում երկրաշարժի հետևանքով զոհվել է 3508 մարդ, հաղորդում է «Ալ Արաբիան»՝ վկայակոչելով մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնը: Սիրիայում ավելի քան 5 հազար մարդ Է տուժել։

685