ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունն արձագանքել է Լաչինի միջանցքի շրջափակման ու հայ-ադրբեջանական հարաբերություններին:

«ԵՄ-ի հետ համատեղ` Ֆրանսիան կշարունակի իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության զարգացման ջանքերում, այդ թվում` ԵԱՀԿ շրջանակներում։  Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին վերականգնել անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից արգելափակված Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը»,- գրված է ներկայացուցչության Թվիթերի միկրոբլոգում։

278