Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ կապիտանն այսօր մաշկի փոխպատվաստման կենթարկվի

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանն այսօր մաշկի փոխպատվաստման կենթարկվի։ Այս մասին araratnews.am-ի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։
Բաբայանի խոսքով՝ կատարվելու է դեմքի և դաստակների մաշկի փոխպատվաստում։
Հիշեցնենք, որ կապիտանը դեռևս չի հարցաքննվել։
14 Փետրվար, 2023 14:49
430