Վարչապետն ընդգծեց՝ Ադրբեջանի նախագահի օգտագործած «կապիտուլյացիա» բառը վիրավորական խոսույթ է

«Տպավորություն է, թե Ադրբեջանը որդեգրել է ռևանշի քաղաքականությունը: Նշվեց, որ մեր պատմությունը շատ բարդ է: Նշեցի, որ սա պատմական հանդպում է, բայց ի՞նչ նպատակով ենք մենք այն օգտագործում՝ ատելությո՞ւնը քարոզելու համար մեր տարածաշրջանում, թե՞ քարոզելու խաղաղությունը:
Կարծում եմ՝ պետք է օգտագործենք այս հարթակը խաղաղության համար: Ո՞րն է մեր նպատակը. խորացնե՞լ թշնամանքը, թե՞ կորցնել մեզ շնորհված մանդատը: Հպարտ եմ, որ մեր կառավարությունը, նույնիսկ կործանարար պատերազմից հետո, անցկացրեց ազատ և մրցակցային ընտրություններ: Լուծումը ժողովրդավարությունը, թափանցիկությունը, երկխոսությունը և հարգանքն են մեր տարածաշրջանի բոլոր երկրների հանդեպ»։
19 Փետրվար, 2023 01:09
1777