
Այսօր լուսադեմին բելառուսական ընդդիմադիր ալիքների տվյալներով՝ խոցվել է ДРЛО А-50 ռազմատրանսպորտային ինքնաթիռը։
Հարձակումն իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով, ինչը հաստատել է նաեւ ռուս ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի մեկնաբանել Մինսկի մոտ տեղի ունեցած պայթյունները։
Պաշտոնական տեղեկություն դեռևս չկա։
Ըստ Politnavigator-ի ռուս քարոզիչների` ենթադրվում է, որ Մաչուլիշչիի օդանավակայանի վրա, որը Մինսկից հեռու է 12 կմ, հարձակվել են վեց անօդաչու թռչող սարքեր:
«Նրանցից չորսը գնդակոծվել են ռազմական օդանավակայանի ճանապարհին։ Մեկ անօդաչու թռչող սարք խփվել է երկնքում` օբյեկտի վերևում, և դրա բեկորներն ընկել են սպասարկման տեխնիկայի վրա։ Վերջին ԱԹՍ-ն, այնուամենայնիվ, կարողացել է կատարել առաջադրանքը և պայթուցիկներ է գցել ինքնաթիռի վրա»,- գրում են ռուս քարոզիչները։
Ինչպես գրել է Charter97.org կայքը, փետրվարի 26-ին մի քանի պայթյուն է որոտացել Մինսկի մոտ գտնվող Մաչուլիշչի ռազմական օդանավակայանում։ Telegram ալիքները գրում են, որ առավոտյան ժամը 9-ին անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ռուսական ДРЛО А-50 ինքնաթիռ-գնդացրորդի վրա։
Երկու պայթյունի հետևանքով վնասվել են ինքնաթիռի ճակատային և կենտրոնական մասերը, ավիոնիկան և ռադիոտեղորոշիչ ալեհավաքը։ Ինքնաթիռի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել են բելառուս պարտիզանները։
Ինչ է հայտնի ДРЛО А-50У ինքնաթիռի մասին
Ռուսական ոչնչացված ինքնաթիռի մասին հայտնի են մի քանի նշանակալից փաստեր։ Այս ինքնաթիռը Բելառուս է ժամանել 2023 թվականի հունվարի 3-ին և այնտեղ անցկացրել է 54 օր՝ կատարելով 12 թռիչք։ Մինչ այդ վերջին անգամ այն Բելառուս էր թռել 2022 թվականի փետրվարի 24-ին։
Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերում կա ընդամենը ինը նման ինքնաթիռ, և դրանցից միայն վեց միավոր է վերազինվել («y» փոփոխությամբ):
Այդպիսի մեկ ինքնաթիռը սպասարկում է 19 մարդու՝ 5 թռիչքային, 11 ռադիոյի և 3 ինժեներատեխնիկական անձնակազմի։ Ինքնաթիռի արժեքը 330 մլն դոլար է։
Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն օգտագործում է Մաչուլիշչիի օդանավակայանը Ուկրաինայի դեմ։ Այստեղ տեղակայված են նաեւ ռուսական МиГ-31К կործանիչներ։