Ազատ հասարակությանը բնորոշ երևույթներ են, չես կարողանում ամեն ինչ կանխել: Մյուս կողմից էլ մենք անընդհատ հորդորում ենք, որ ստրատեգիական դատողություններ մի արեք: Այս մասին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում` պատասխանելով հարցերին, թե ինչու «Իսկանդերը» չի կրակում, ինչու  Բաքու չեք մտնում, ինչու  ջրամբարին չեք հարվածում:

 

«Կան մասնագետներ, ովքեր աշխատում են, տիրապետում են իրենց գործին: Հորդորում եմ վերլուծություններ չանել»,- նշեց Հովհաննիսյանը:

 

ՊՆ ներկայացուցիչն անդրադարձավ «Իսկանդերի» խոցելության հնարավորություններին` անցկացնելով համեմատականներ:

 

««Իսկանդերը» աբսալյուտ զենք չէ, «Իսկանդերը» հրթիռ է, հրթիռների նման: Պաշտպանության սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործը անում են: Մարտագլխիկի առումով «Իսկանդերը» շատ նման է «Տոչկա-ՈՒ»-ին: Բացի այդ, հեռահարությունը մեծ է և թռիչքի հետագիծը բարդ  է,- բացատրեց Հովհաննիսյանը, ապա կարևորեց,-«Իսկանդերի» խոցելը, հայտանաբերելը բարդ է, քան «Տոչկա-ՈՒ»-ի, բայց մարտագլխիկը էլի 480 կիլոգրամ է: Հետևաբար յութուբյան գովազդային ընկալումը` կրակեց և վերջ` մոլորակը կործանվելու է, այդպես չէ»:

 

Հովհաննիսյանը նաև ասաց, որ այս ընթացքում խոցվել են «Սմերչ», «Տոս», որոնք պակաս կարևոր զինատեսակներ չեն և հավաստացրեց` ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ինչ տեսնում`  խոցում են:

 

Հայկ Մագոյան

38729