ԲԴԽ-ն նկատողություն է հայտարարել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին՝ բավարարելով ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

«ԲԴԽ-ն հարկ է համարում պարզաբանել, որ դատավորն աշխատանքային վեճով գործի քննությունն իրականացրել է սահմանված եռամսյա ժամկետի խախտմամբ, փոխարենն այն քննելով շուրջ 11 ամիս, ավելին՝ վճիռը հրապարակվել ու կողմերին է տրամադրվել ևս օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ, մասնավորապես մեկ տարի անց»,- հայտնեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

438